Россия 24-ի բացառիկ հարցազրույցը՝ Արթուր Բաղդասարյանի հետ. Ինչի մասին է խոսել ՕԵԿ առաջնորդը ռուսական հեռուստաընկերությամբ

«Կովկասյան տարածաշրջանը շատ բարդ տարածաշրջան է և կարևոր է, որ այստեղ խաղաղությունն ու կայունությունը լինեն առաջին տեղում»,-այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ռուսական Россия 24 հեռուստաընկերության հետ բացառիկ հարցազրույցի ժամանակ ասաց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Պարոն Բաղդասարյանը նաև նշեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը պետք է ունենան համապատասխան գործիքակազմ, մեխանիզմներ իրենց պետական շահերը պաշտպանելու համար. «Կարծում եմ՝ մենք պետք է ունենանք հստակ միջպետական ծրագիր ռազմա-տեխնիկական համալիրի զարգացման համար: Այս տեսանկյունից ցանկանում եմ հայտնել, որ Հայաստանում շուտով բացվելու է ՀԱՊԿ ակադեմիան, որը ևս հիանալի հարթակ է զինվորական կադրեր պատրաստելու և վերապատրաստելու համար»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

admin