|
Կուսակցության անդամ կարող է լինել 18 տարին լրացած ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, որն ընդունում է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, իր գործունեությամբ նպաստում է կուսակցության ծրագրերի իրականացմանը և մուծում անդամավճար:
Այլ կուսակցության անդամները կուսակցության անդամ չեն կարող լինել:
Կուսակցության անդամն ունի անձնական քարտ, անդամատոմս և մուծում է անդամավճար: Անդամավճարի չափը և մուծման կարգը սահմանում է կուսակցության վարչությունը:
Կուսակցությանն անդամակցելը կամ նրանից դուրս գալը կամավոր է:
Կուսակցությանն անդամակցումը կատարվում է քաղաքացու անձնական դիմումի համաձայն, կուսակցության երկու անդամի գրավոր երաշխավորության առկայության դեպքում: Ընդունելություն կատարում է կուսակցության սկզբնական կազմակերպության խորհուրդը:
Կուսակցության անդամն իրավունք ունի`
- Ընտրել և ընտրվել կուսակցության և նրա տարածքային, համայնքային ու սկզբնական կազմակերպության ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում,
- Տեղեկատվություն ստանալ կուսակցության և ղեկավար մարմինների գործունեության, որոշումների վերաբերյալ,
- Մասնակցել կուսակցության մարմինների աշխատանքներին,
- Հայտնել իր դիրքորոշումը քննարկվող բոլոր հարցերի վերաբերյալ, բարձրացնել ցանկացած հարց,
- Բողոքարկել կուսակցության մարմինների ընդունած ցանկացած որոշում,
- Մասնակցել իր անձին կամ գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը,
- Իր դիմումի համաձայն դուրս գալ կուսակցությունից:
Կուսակցության անդամը պարտավոր է`
- Կատարել կուսակցության կանոնադրության պահանջները և կուսակցության ղեկավար մարմինների որոշումները,
- Սահմանված չափով և ժամկետում մուծել անդամավճար,
- Մասնակցել սկզբնական կազմակերպության ժողովներին և կուսակցության այլ միջոցառումներին,
- Իր գործունեության ընթացքում նպաստել կուսակցության գաղափարախոսության, ծրագրերի ու նպատակների կենսագործմանը:
Կուսակցության անդամի անդամության դադարեցման հիմք կարող է հանդիսանալ`
-
- Կուսակցության գաղափարախոսությանը կամ ծրագրերին հակասող քարոզչություն կամ գործունեություն իրականացնելը,
- Կուսակցության կազմակերպած միջոցառումներին պարբերաբար անհարգելի չմասնակցելը,
- Կուսակցության կանոնադրության պահանջները դիտավերյալ խախտելը կամ կուսակցության մարմինների որոշումները չկատարելը, որը էական վնաս է հասցրել կուսակցության շահերին:
|