|
«Օրինաց Երկիր» կուսակցությունը սերտորեն համագործակցում է «Կոնրադ Ադենաուեր» գերմանական հիմնադրամի հետ: «Կոնրադ Ադենաուեր» գերմանական հիմնադրամը Քրիստոնեա-դեմոկրատական միությանը հարող քաղաքական հիմնադրամ է, որն զբաղվում է ժողովրդավարության տարածմամբ ու հաստատմամբ: Մասնավորապես, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ մշակվել է «Կովկաս-եվրոպական քաղաքական ակումբ» ստեղծելու ծրագրի նախագիծ, որն իրենից ներկայացնում է տարածաշրջանի երկրների նշանավոր քաղաքական գործիչների և մտավորականների այն նախաձեռնությունը, ըստ որի` այդ Ակումբի անդամները պատրաստ են առանց ջանքեր խնայելու աշխատել` տարածաշրջանում խաղաղություն, կայունություն վերականգնելու, անվտանգություն ապահովելու և մի շարք այլ քաղաքական հիմնախնդիրներ լուծելու ուղղությամբ:
Որպես միջազգային, ոչ կառավարական ֆորում` Ակումբը չպետք է սահմանափակվի ցանկացած նեղ կուսակցական, քաղաքական կամ տեղական հետաքրքրություններով:
Լինելով տարածաշրջանային նախաձեռնություն` Կովկաս-եվրոպական քաղաքական ակումբը պետք է լինի տարածաշրջանային կարիքների և տեսակետների մեկնաբանողն ու ներկայացնողը:
Այդ ակումբի փիլիսոփայությունն է. «Գործողությունների միավորում հանուն համընդհանուր հետաքրքրությունների»: Ակումբի հիմնական նպատակն է տարածաշրջանում խաղաղության, անվտանգության, արդարության և առաջընթացի ապահովումը:
«Օրինաց Երկիր» կուսակցության և «Կոնրադ Ադենաուեր» գերմանական հիմնադրամի համագործակցության շրջանակներում ուշադրության կենտրոնում են գտնվում հետևյալ հարցերը` մարդու իրավունքներ, գենդերային հիմնախնդիրներ, երիտասարդություն, քաղաքացիական հասարակության ակտիվացում, PR տեխնոլոգիաներ և մի շարք այլ կարևոր հարցեր:
Ներկայումս միջազգային կապերի պատասխանատուն է Արայիկ Նավոյանը:
Էլ. փոստ` international@oek.am
|