Հայ | Eng | Рус
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Տեղյա՞կ եք արդյոք փոքր և միջին գործարարության զարգացման ուղղությամբ ՕԵԿ կատարած քայլերի մասին
09.06.2010
այո
ոչ
Դժվարանում եմ պատասխանել
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԼԻԴԵՐ / Կենսագրություն

 Արթուր Բաղդասարյանի կենսագրությունը

Արթուր Վահանի Բաղդասարյանը ծնվել է 1968 թվ. նոյեմբերի 8-ին` Երևանում: Արմատները սերում են Շիրակ աշխարհից, մասնավորապես Արթիկի շրջանից, որտեղ ծնվել է հայրը` Վահան Բաղդասարյանը, մայրը` Իզաբելա Ավոյանը, ծնվել է Գավառի հայտնի Հացառատ համայնքում: 1985 թվ. ավարտել է  Երևանի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը: Նույն տարում  էլ ընդունվել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որն ավարտել է 1992 թվ.:

1988-1989 թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում: Բուհական ուսմանը զուգընթաց` 1989-1993 թթ. աշխատել է երիտասարդական «Ավանգարդ» թերթում` իր գործունեությունն սկսելով որպես թղթակից, ապա դարձել է բաժնի վարիչ, այնուհետև խմբագրի տեղակալ:
Արժանանալով ընտրողների վստահությանն ու դառնալով Շենգավիթի շրջանային խորհրդի պատգամավոր` 1993 թվ. ընտրվել է շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ` հանդիսանալով  տեղական ինքնակառավարման մարմիններում ամենաերիտասարդ պաշտոնյան ողջ հանրապետությունում:

 

1995 թվ. հուլիսի 5-ին Շենգավիթի թիվ 5 ընտրատարածքից ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի  պատգամավոր` դառնալով առաջին գումարման ամենաերիտասարդ պատգամավորներից մեկը:

 

1994-1997 թթ. սովորել է ՌԴ Նախագահին առընթեր Պետական ծառայության ակադեմիայում` ստանալով գերազանցության դիպլոմ:

 

1995 թվ. սեպտեմբերին ընտրվել է Հայաստանի  Իրավագետների և քաղաքագետների միության նախագահ:

 

1998 թվ. մարտին Ազգային Ժողովում ընտրվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

 

1998 թվ. հունիսին ընտրվել է իր իսկ կողմից հիմնադրված «Օրինաց Երկիր» քաղաքական կուսակցության նախագահ և անընդմեջ զեկավարում է կուսակցությունը:

 

1998 թվ. հիմնադրել է «Օրինաց Երկիր» կուսակցության համանուն պաշտոնաթերթը, որը 2004 թվ. հունվարից հրատարակվել է 50 հազար տպաքանակով, ինչը բացառիկ ռեկորդ է հայ ժամանակակից քաղաքական մամուլի պատմության մեջ:

 

1999 թվ, մայիսի 30-ին Շենգավիթի  թիվ 21 ընտրատարածքից ընտրվել է Հայաստանի Հանրապետության երկրորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր: ԱԺ-ում ձևավորվել է «Օրինաց Երկիր»  խմբակցությունը, որի ղեկավար է ընտրվել 1999թվ. սեպտեմբերին:

 

2001-2003 թթ. եղել է ՀՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:

 

2003 թվ.  մայիսի 25-ին գլխավորելով «Օրինաց Երկիր» կուսակցության համամասնական ցուցակը` ընտրվել է երրորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր:

 

2003 թվ. հունիսի 12-ին ընտրվել է Ազգային Ժողովի նախագահ` դառնալով Հայաստանի երեք հանրապետությունների և ողջ Եվրոպայի պատմության մեջ ամենաերիտասարդ խորհրդարանական ղեկավարը:

 

2005 թվ. նոյեմբերին դարձել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նախագահ:

 

2006 թվ. մայիսի 29-ին հրաժարական է տվել  Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի պաշտոնից:

 

2007 թվ.  փետրվարին ընտրվել է Կովկաս-կասպյան միջազգային հանձնաժողովի համանախագահ:

 

2007 թվ. մայիսի 12-ին «Օրինաց Երկիր»  կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր և գլխավորել ՕԵ խորհրդարանական խմբակցությունը: Այս ընտրությունից հետո Արթուր Բաղդասարյանի ղեկավարած ուժը դարձավ խորհրդարանական ընդդիմության առանցք:

 

2008 թվ. փետրվարի 19 նախագահական ընտրություններում «Օրինաց Երկիր» կուսակցության կողմից  Արթուր Բաղդասարյանն առաջադրվել է որպես նախագահի թեկնածու:

 

2008 թվ. մայիսի 4-ին Արթուր Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

 

Արթուր Բաղդասարյանը պարգևատրվել է Ավստրիայի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և մի շարք այլ երկրների և միջազգային կազմակերպությունների շքանշաններով և բարձրագույն  պարգևներով:

 

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Արթուր Բաղդասարյանը` գիտնական

Արթուր Բաղդասարյանն իրավաբանական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր է:

1995 թվ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

 

1997 թվ.` 29 տարեկան հասակում, Մոսկվայում պաշտպանել է դոկտորական ասենախոսություն և ստացել իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Նրան շնորհվել է նաև պրոֆեսորի կոչում:

Մեկ տասնյակից ավելի մենագրությունների և 100-ից ավելի գիտական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է:

Արթուր Բաղդասարյանը միջազգային երկու ակադեմիաների իսկական անդամ է:

 

2000 թվ. ընտրվել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, իսկ 2002 թվ.` Կովկասում Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հոգաբարձուների նախագահ:

 

 

Ա. Բաղդասարյանի հարցազրույցները

30.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐՎՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԱՄԵՆ ԻՆՉ

Հայոց Աշխարհ, Գեւորգ Հարությունյան Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել մեր հարցազրույցը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ -Ի՞նչ հեռանկար կարող է ունենալ իսլամական...