Հայ | Eng | Рус
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Տեղյա՞կ եք արդյոք փոքր և միջին գործարարության զարգացման ուղղությամբ ՕԵԿ կատարած քայլերի մասին
09.06.2010
այո
ոչ
Դժվարանում եմ պատասխանել
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամեն ինչ մարդու անվտանգության  համար

 

Կովկասյան տարածաշրջանը և Փոքր Ասիան, արտակարգ իրավիճակների տեսանկյունից, գտնվում են միևնույն ռիսկերի ազդեցության տակ: Զորօրինակ, սեյսմիկ ռիսկի առկայությունը, որը բերում է ավերիչ երկրաշարժերի ազդեցության` տարածաշրջանի բոլոր երկրներում, երբեմն խաթարելով հասարակական կյանքի բնականոն ընթացքը: Տարածաշրջանում ռիսկերը պայամանավորված են միևնույն բնական գործոններով, ինչպես նաև վտանգավոր օբյեկտների շահագործման հետևանքով տեխնածին վտանգների առկայությամբ, մարդու կողմից ռիսկերի մեծացմանը նպաստող գործունեության իրականացմամբ:

Հետևաբար, անդրսահմանային արտակարգ իրավիճակների առկայությունը ենթադրում է աղետների դիմակայման միասնական տարածաշրջանային քաղաքականության ձևավորում, մասնավորապես միասնական ուսուցման, նախապատրաստման և աղետների հետևանքների վերացման աշխատանքների իրագործում:

Գաղտնիք չէ, որ Հայաստանն իր աշխարհագրական և բնակլիմայական պայմաններով համարվում է բնական և տեխնածին  վտանգավոր երևույթների առաջացման բարձր ռիսկայնության գոտիներից մեկը: Ավելին, մեր հանրապետությանն  սպառնացող վտանգների թիվը հասնում է ավելի քան 100–ի, որոնցից 10-ը պատկանում են առավել հաճախակի կրկնվողների թվին`երկրաշարժ, սողանքներ, կարկտահարություն, սելավներ, ջրհեղեղներ, տեղատարափ անձրևներ, ձնհալներ, երաշտներ, պտտահողմեր, հրդեհներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության առանցքը լինելով մարդակենտրոն` առաջնորդվում է  "Ամեն ինչ մարդու անվտանգության  համար" կարգախոսով, ինչն էլ բխում է բնածին և տեխնածին արհավիրքների ու աղետների կանխարգելման, արտակարգ և պատերազմական իրավիճակներում բնակչության պաշտպանության, փրկարարական աշխատանքների իրականացման ուղղությամբ տարվող համալիր քաղաքականության  մշակման անհրաժեշտությունից:

Համաշխարհային փորձն ու Սպիտակի աղետալի երկրաշարժը, սակայն, ցույց տվեցին, որ պրոֆեսիոնալ փրկարարության հետ  միաժամանակ, մարդը պետք է տիրապետի ինքնօգնության և փոխօգնության  վարքականոններին ու հմտություններին, կարողանա  իմանալ իր դերն ու տեղը կառավարման ողջ համակարգում: Խիստ անհրաժեշտ է, որ բնակչությունը պատրաստ լինի ոչ միայն ինքնապաշտպանության` աղետների դիմակայման պարագայում, այլև պատրաստ լինի օգնության ձեռք մեկնել մերձավորին:

Բազմիցս ենք բարձրաձայնել, որ  աղետները սահմաններ չեն ճանաչում: Ուստի, փրկարարությունը կամ փրկարարական աշխատանքների իրագործումը, որպես համամարդկային  ու մարդասիրական առաքելություն, հրամայական պահանջ է դնում միջազգային կառույցներում ինտեգրման անհրաժեշտության` միջազգային  փորձի տարածման, ուսումնասիրման, ներդրման, եվրոպական չափանիշներին համապատասխան ուսուցողական դասընթացների իրականացման: Հաշվի առնելով  աղետների դիմակայման հարցերով ուսուցման միասնական քաղաքականությունը` մեզանում խիստ կարևորվում է հասարակության գիտակցության  մեջ բնակչության պաշտպանվածության գաղափարի արմատավորումը, ինչն էլ ինքնին  ենթադրում է լայնամասշտաբ ծրագրերի իրականացում  բնակչության պատրաստվածության աստիճանի և անվտանգության ապահովման բարձրացման ուղղությամբ:

 Արտակարգ իրավիճակների նախարարությունը վերոհիշյալ հիմնախնդիրները դիտարկելով առաջնային, այսօր իրականացնում է աղետների կառավարման հմտությունների ուսուցման մի շարք համալիր ծրագրեր` նախադպրոցական հաստատությունից մինչև ԲՈՒՀ-ական համակագերում: Անժխտելի է, որ ներկայումս այս բնագավառում ներդրվել է խնդիրների լուծման և ծրագրերի իրագործման հաջողված մեթոդաբանություն, որն էլ իրականացվում է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի անմիջական մասնակցությամբ:

ՀՀ ԱԻ նախարարությունն ակտիվ համագործակցություն է ցուցաբերում միջազգային տարբեր կառույցների հետ ավելի քան 20 ծրագրերի ուղղությամբ` "Աջակցություն ՀՀ-ում աղետների արձագանքման ապակենտրոնացված համակարգին", "Աղետների հակազդման տեղական համակարգի հնարավորությունների մեծացում", "Աղետների հետևանքների նվազեցման ազգային հնարավորությունների բարձրացում", "Վաղ ազդարարման և իրազեկման" կենտրոնի ստեղծում, "Հրշեջ մասերին մեքենասարքավորումներով և տեխնիկայով վերազինում", "Կադրերի ուսուցում և վերապատրաստում"  և այլն: ՀՀ ԱԻ նախարարությունն արտասահմանյան մի շարք երկրների և միջազգային կառույցների հետ համատեղ` հանրապետության բոլոր մարզերում իրականացնում է  արտակարգ իրավիճակների դիմակայմանն ու բնակչության պաշտպանվածության մակարդակի բարձրացմանն ուղղված` տեխնիկական աջակցության, փորձի փոխանակման և կրթական  լայն ծրագրեր:

Ակնհայտ է, որ  Արտակարգ իրավիճակների նախարարությունն իր  գործունեության կարճ ժամանակահատվածում  կյանքի է կոչել համակարգի բարեփոխմանն ու կայացմանն ուղղված մի շարք ռազմավարական և հայեցակարգային ծրագրեր, սակայն  չսահմանափակվելով ձեռքբերածով` նախարարությունն անելիքների և նոր ծրագրերի իրականացման լուրջ ճանապարհ ունի անցնելու: Հատկանշական է, որ ԱԻ նախարարության 2008 թ. գործունեության արդյունքներով, "Աղետների նվազեցման Ասիական կենտրոնի" հրատարակած "Հաջողված փորձ-2008" ամսագրի տվյալներով,  Հայաստանը 28 երկրների շարքում ` աղետների ռիսկի կառավարման առումով, ընդգրկվել է   լավագույն  ինյակում:

  

Սուսաննա Աբրահամյան

ԱԻՆ մամուլի քարտուղար

Ա. Բաղդասարյանի հարցազրույցները

30.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐՎՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԱՄԵՆ ԻՆՉ

Հայոց Աշխարհ, Գեւորգ Հարությունյան Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել մեր հարցազրույցը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ -Ի՞նչ հեռանկար կարող է ունենալ իսլամական...