Հայ | Eng | Рус
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Տեղյա՞կ եք արդյոք փոքր և միջին գործարարության զարգացման ուղղությամբ ՕԵԿ կատարած քայլերի մասին
09.06.2010
այո
ոչ
Դժվարանում եմ պատասխանել
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ / Ծրագիր

Կուսակցության ծրագիրը և գաղափարախոսական հիմնադրույթները

«Օրինաց երկիր» կուսակցությունը, հիմք ընդունելով համազգային նպատակները և հայոց հիմնարար սկզբունքները, միտված է իր գործունեությունը նպատակաուղղել մեր ժողովրդի մտավոր, գործնական և ոգեղեն ներուժի համախմբմանը: Կուսակցության գաղափարախոսության և ուշադրության կենտրոնում մարդն է, նրա ազատությունն ու իրավունքները, ազգային էության և նկարագրի արժևորումը: Հայ ժողովուրդը բազմամյա պատմության ընթացքում ապացուցել է լինելիության իր ունակությունը, փաստել հարատևման իր իրավունքը: Եվ այսօր ավելի, քան երբևէ, Հայաստանում բնակվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրել ազատ և բարեկեցիկ: Ազգային արժեքների վրա խարսխված  սոցիալական համերաշխության և գործընկերության հենքով բաց հասարակության ստեղծմամբ, մարդու ազատությունների և իրավունքների իրացումն ապահովող գործուն մեխանիզմների զարգացմամբ «Օրինաց երկիր» կուսակցությունը /այսուհետ` Կուսակցություն/ նպաստելու է մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը: Սերունդների հանդեպ պատասխանատվության և պարտքի զգացումով համակված` Կուսակցությունը համազգային և համամարդկային արժեքների գնահատմամբ դրանք պահպանելու և զարգացնելու մտահոգությամբ, ձգտելու է մեր ժամանակակիցների մոտ արմատավորել և զարգացնել արժանապատիվ ապրելու իրավունքի և նոր աշխարակարգում սեփական դերի գիտակցումը:

 Կուսակցության գաղափարախոսական հինադրույթներն են.

  1. Ազգային էությանը հավատարմություն և ազգային արժեքների իմաստավորում:
  2. Ազգային ներուժի բացահայտում և մրցունակության բարձրացում
  3. Ազգային միասնություն և համազգային նպատակներ:
  4. Իրավական պետության կայացմանը զորակցություն:
  5. Միջազգային և ներպետական իրավական համակարգերի ներդաշնակ զարգացմանն աջակցություն:
  6. Հանրային զարգացումն ապահովող օրենսդրական արդյունավետ համակարգի ձևավորում:

 

 

 

Ա. Բաղդասարյանի հարցազրույցները

30.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐՎՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԱՄԵՆ ԻՆՉ

Հայոց Աշխարհ, Գեւորգ Հարությունյան Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել մեր հարցազրույցը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ -Ի՞նչ հեռանկար կարող է ունենալ իսլամական...