|
Ապր 22
2013
|
|
Ապր 05
2013
|
Մարտի երեսունին տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության Երևանի վարչության նիստը, որի ընթացքում քննարկվեցին մայրաքաղաքի ավագանու ընտրությունների հետ կապված քարոզչական և կազմակերպչական մի շարք հարցեր:
Երևանի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները փաստեցին, որ կուսակցության կառույցները կազմակերպչական տեսանկյունից պատրաստ են անցկացնելու ակտիվ քարոզարշավ և համոզված պայքարելու ՕԵԿ հաղթանակի համար:
Տեղի ունեցած քննարկումների արդյունքում հավանության արժանացավ Երևանի ավագանու ընտրությունների ՕԵԿ նախընտրական ծրագիրը և հաստատվեց «Մենք կարող ենք ավելին» կարգախոսը:
Տեղի ունեցած քննարկումների արդյունքում հավանության արժանացավ Երևանի ավագանու ընտրությունների ՕԵԿ նախընտրական ծրագիրը և հաստատվեց «Մենք կարող ենք ավելին» կարգախոսը:
|
Ապր 05
2013
|
ՕԵԿ համամասնական ցուցակն ամբողջությամբՏեղադրել է Administrator in |
1. Երիցյան Արմեն Հենրիկի
2. Շահինյան Հովհաննես Երջանիկի
3. Արթենյան Սոֆյա Սահակի
4. Հովհաննիսյան Հովհաննես Սամվելի
5. Գևորգյան Հուսիկ Զիֆրիտի
|
Ապր 05
2013
|
Մարտի 1-ին, տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել են 2013թ. մայիսի 5-ին Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցության մասնակցությանն առնչվող հարցեր:
«ՕԵԿ-ի քաղխորհուրդը մեկ անգամ եւս վերահաստատել է երկրում վճռական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը: Կուսակցությունը իր սեփական դերակատարության շրջանակներում անելու է հնարավորինը տարբեր բնագավառներում ընթացող փոփոխություններն էլ ավելի վճռականորեն առաջ մղելու եւ ժողովրդին հուզող հիմնախնդիրները նախաձեռնողական մոտեցումներով, վճռական ու նորարարական քայլերով լուծելու համար:
ՕԵԿ քաղաքական խորհուրդը որոշել է.
1. «Օրինաց երկիր» կուսակցությունը մասնակցելու է Երեւան քաղաքի ավագանու` մայիսի 5-ի ընտրություններին.
2. «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհուրդը հաստատել է համամասնական ցուցակի առաջին եռյակը: Ցուցակը գլխավորելու է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Արմեն Երիցյանը: Ցուցակի երկրորդ հորիզոնականը կզբաղեցնի ՕԵԿ վարչության անդամ Հովհաննես Շահինյանը, երրորդը` բանաստեղծուհի, ուսուցչուհի Սոֆյա Արթենյանը:
|
Ապր 05
2013
|




Ներքաղաքական վերջին, որոշ իմաստով անկայուն զարգացումները, կարծես, թույլ չեն տալիս ՀՀ քաղաքացիներին սթափվել և հասկանալ, որ Հայաստանում բացի ընտրություններից, այլ կարևոր գործեր էլ կան: Ընտրությունները միանշանակ կարևոր են, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի բնակիչները պետք է միշտ նախընտրական, ընտրական և հետընտրական տրամադրությունների ներքո ապրեն: Յուրաքանչյուր խելամիտ քաղաքացի թերությունների կողքին ի վիճակի է տեսնել նաև դրական տեղաշարժերը: Ոչ ոք չի ժխտում, որ Հայաստանում այսօր բազմաթիվ խնդիրներ կան, բայց, հարգելի հայրենակիցներ, չի կարելի կենտրոնանալ միայն խնդիրների վրա` անտեսելով մեր պետականության ամրապնդումը, նրա ապագան: Դրական տեղաշարժերն, իհարկե, այդքան շատ չեն, ինչքան ինտրիգային քաղաքական գործիչները, ովքեր ջանք չեն խնայում մի անգամ ավել ժողովրդի հույսերի հաշվին իրենց ռեյտինգը բարձրացնելու համար, բայց կան դրական տեղաշարժեր, որոնք անտեսելն ուղղակի թշնամու կեցվածք է սեփական ազգի և պետության նկատմամբ: Այդ դրական տեղաշարժերից կուզենայի նշել Բյուրականի աստղադիտարանի արդիականացման ծրագրի գործարկումը, ինչն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության և ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդների 2012-2013թթ. համագործակցության ծրագրի շրջանակներում: Հնարավոր է, որ հասարակ քաղաքացուն այս տեղեկությունը ոչինչ չտա, քանզի այդ հասարակ քաղաքացու գրպանին աստղադիտարանի գործելն ու չգործելն առաջին հայացքից ոչինչ չի տալիս, բայց իրականում այս նախագիծը հսկայական օգուտ է բերելու թե Հայաստանին, թե Հայաստանի քաղաքացիներին: Ժամանակակից աշխարհում տեխնիկապես գերհագեցած աստղադիտարան ունենալը երկրի օգտակարության գործակիցը մի քանի անգամ բարձրացնում է աշխարհում: Բացի նոր աշխատատեղերի ստեղծումից, Բյուրականը կարող է դառնալ տարածաշրջանային աստղադիտական լուրջ կենտրոն, ինչը կնպաստի նաև տուրիզմի զարգացմանը, որն էլ իր հերթին հենց անմիջական օգուտ կտա հասարակ քաղաքացուն` զարգացնելով երկրի տնտեսությունը և բարելավելով մարդկանց ապրելու պայմանները: Բյուրականի աստղադիտարանի վերաշահագործման հանձնելը կնշանակի, որ Հայաստանն առաջին քայլերն է անում իր երբեմնի գիտական ներուժով հարուստ երկրի համբավը վերականգնելու համար: Աշխարհում բազմաթիվ երկրներ հենց գիտության զարգացման արդյունքում են դուրս եկել տնտեսական խորը ճգնաժամերից, և Բյուրականի աստղադիտարանի վերաշահարկումը թույլ է տալիս ենթադրել, որ Հայաստանը վերջապես զարգացման ճիշտ ուղու վրա է: Այս նախագծի իրագործման մեջ իր նպաստն ունի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նա շարունակում է առաջ տանել գիտական զարգացմանն ուղղված ծրագրերի իրագործման իր քաղաքականությունը, առավել ևս, որ Արթուր Բաղդասարյանն ունի բավարար ռեսուրսներ նման ծրագրեր իրագործելու համար: Եվ վերջում կցանկանայի, որպեսզի յուրաքանչյուր հայ մարդ մի պահ վեր կանգներ ճղճիմ կուսակցական մտածելակերպից և իրականում քննադատեր` վատը, գնահատեր` լավը` մտածելով առաջին հերթին Հայաստանի, մեր պետականության և իր իսկ բարօրրության մասին: Հաջողություն եմ մաղթում Բյուրականի աստղադիտարանի աշխատակազմին:
Ապրիլի 4-ին Կենտրոն հեռուստաընկերության Ուրվագիծ հաղորդաշարի հյուր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ինչ-որ մեկը վարչապետին չի խանգարում հակակոռուպցիոն միջոցառումներ կազմակերպելու հարցում: Մեր վարչապետն անգլիական թագուհի չէ, մեր վարչապետը իսկապես իշխանություն, լծակներ ունեցող սյուբեկտ է: Ես տարբեր վարչապետներ և կառավարություն եմ տեսել: Տիգրան Սարգսյանը, որպես վարչապետ, այս 5 տարիներին ունեցել է բացարձակ հնարավորություններ իրականացնելու իր այն ծրագրերը, ինչ-որ ինքն ուզել է: Նա այն եզակի վարչապետներից է, որ ինչ օրենք բերել է ԱԺ, անցել է: Մենք ունեցել ենք շատ վարչապետներ, ովքեր մի քանի փորձից հետո նոր միայն կարողացել են օրենքները ընդունել: Տիգրան Սարգսյանն ունեցել է Հայաստանի Ազգային ժողովի բացարձակ աջակցությունը: 5 տարվա ընթացքում վարչապետն ունեցել է քարտ-բլանշ» իր ուզած օրենքները բերելու և այդ օրենքներն անցկացնելու: Այսինքն քաղաքական անհրաժեշտ աջակցություն նա ստացել է: Այս իմաստով ես Վազգեն Մանուկյանի հետ համաձայն չեմ: Բացի դա Տիգրան Սարգսյանը հնարավորություն է ունեցել ազատորեն իր ուղերձները հասցնի, այսինքն լիարժեք այդ մարդը կառավարել է,-իր խոսքում նշեց Արթուր Բաղդասարյանը:Անդրադառնալով -ի բացելու հետ կապված խնդրին Ա. Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ինքը հանդիպել է նրանց ներկայացուցիչների հետ և նրանք տրամադրված են այստեղ աշխատել: «Ես -ի ներկայացուցիչների հետ հանդիպել եմ, և նրանք տրամադրված են այստեղ աշխատել: Թիմը հավաքում են, կա ճանապարհային քարտեզ ու նրանք հենց այս տարի մուտք են գործելու Հայաստան ,- նշեց պարոն Բաղդասարյանը: Հաղորդման ընթացքում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն պետք է էմոցիոնալ հարթությունից իջնի ավելի պրագմատիկ հարթություն և պայքարը շարունակի Երևանի ավագանու ընտրություններում:Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ութ պաշտոն է պահանջում. ով տեղյակ է երկրի սահմանադրությանը, մի բան պետք է պատկերացնի՝ հնարավոր չէ, որ բյուջեի եկամտային մասը կատարի ընդդիմությունը, ծախսային մասը ընդդիմությունը: Սա անհնար է, նման բան չի կարող լինել որևէ երկրում -նշեց Բաղդասարյանը: Կոալիցիայի մաս կազմող կուսակցության առաջնորդի կարծիքով, Հովհաննիսյանի ուղերձները իրարամերժ էին ու հակասական:Չի կարելի առավոտյան մի բան ասել, իսկ կեսօրին մեկ այլ բան և երեկոյան միանգամայն այլ բան հայտարարել: Էդպես չի լինում: Իրարամերժ գնահատականները չեն կարող բերել քաղաքական կոնսոլիդացիայի, - հավելել է ՕԵԿ առաջնորդը: Ա. Բաղդասարյանը մատնանշեց իրավիճակի զարգացումների երեք հնարավոր սցենար՝ առաջինը նրա խոսքով, այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մնում է Ազատության հրապարակում ու շարունակում է իր այս պայքարը, նույն հայտարարությունները հնչեցնելով և այլն:Բաղդասարյանի մատնանշած երկրորդ սցենարով, Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է մնալ ընդդիմություն, ակտիվորեն աշխատում է խորհրդարանում և դրան զուգահեռ հրապարակային հանրահավաքներ կազմակերպում: Եվ վերջապես, ըստ Բաղդասարյանի երրորդ սցենարն այն է, որ Հովհաննիսյանը քաղաքական համաձայնություն է ձեռք բերում գործող իշխանության հետ և կազմում է կոալիցիա ու ներգրավում պետական կառավարման համակարգում: Մնալ ընդդիմադիր գործիչ ու հայտարարել ինձ տվեք ութ պաշտոններ, այդպես լինել չի կարող&, հավելել է Բաղդասարյանը՝ նկատելով, որ այս պահին գնդակը Րաֆֆի Հովհաննիսյանի դաշտում է, քանի որ Սերժ Սարգսյանն արդեն բոլոր հնարավոր քայլերն արել է:Բաղդասարյանը նշեց, որ չի կարծում, թե բանը կհասնի նրան, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն իրեն կհռչակի թագավոր: